Ախտանիշներ Սեռական զարգացում` վաղաժամ
Վաղաժամ մարմնասեռական զարգացումը դրսևորվում է սեռական հասունացման հատկանիշների վաղ ձևավորմամբ։ Վաղաժամ են համարվում այն դեպքերը, երբ նշված հատկանիշները ի հայտ են գալիս տղաների մոտ մինչև 10, աղջիկների մոտ` մինչև 8 տարեկանը։
Վաղաժամ սոմատոսեքսուալ զարգացման պատճառ կարող են հանդիսանալ ժառանգական գործոնները, ուղեղի ուռուցքային հիվանդությունները, ուղեղի ծննդաբերական վնասվածքները, ինչպես նաև ինֆեկցիոն-տոքսիկ ազդակները։ Վերը նշված գործոնների ազդեցությամբ դադարում է հիպոթալամուսի արգելակող ազդեցությունը հիպոֆիզի առաջային բլթի վրա, որի արդյունքում սկսվում է գոնադոտրոպ հորմոնների սինթեզը, վերջիններս էլ խթանում են սեռական գեղձերի ֆունկցիան։
Առավել կիրառելի է վաղաժամ սոմատոսեքսուալ զարգացման կլինիկական ձևերի դասակարգման հետևյալ տարբերակը`
1. Իրական վաղաժամ սեռական զարգացում
ա) կոնստիտուցիոնալ կամ իդիոպաթիկ ձև,
բ) ուղեղային ձև
2. Կեղծ վաղաժամ սեռական զարգացում
ա) մակերիկամային ծագման,
բ) գոնադային ծագման,
գ) էկզոգեն (դեղորայքային) ծագման
Կեղծ վաղաժամ սեռական զարգացման ժամանակ գոնադոտրոպ հորմոնների քանակը համապատասխանում է տարիքային նորմերին։ Սեռական հորմոնների մակարդակը անկախ է կենտրոնական կարգավորման մեխանիզմներից և մի քանի անգամ գերազանցում է նախապուբերտատ կամ պուբերտատ շրջանի տարիքային ցուցանիշները։ Դրա հիմքում ընկած է մակերիկամների կամ սեռական գեղձերի ուռուցքների ակտիվ սեկրետոր գործունեությունը։
Կոնստիտուցիոնալ տիպին են պատկանում այն վաղաժամ սոմատոսեքսուալ զարգացումները, որոնք ժառանգվում են սերնդեսերունդ, և պայմանավորված են գենետիկ մեխանիզմներով։ ԿՆՀ-ի ախտահարման նշաններ չեն դիտվում։
Վաղաժամ սոմատոսեքսուալ զարգացումներին առավել հատկանշական է երկրորդային սեռական նշանների վաղ ձևավորումը։ Ներարգանդային շրջանում ԿՆՀ-ի ախտահարման ժամանակ երկրորդային սեռական նշանները ի հայտ են գալիս կյանքի առաջին տարում, իսկ կոնստիտուցիոնալ տիպի դեպքում` 4-5 տարեկանից սկսած։ Տղաների մոտ մեծանում է առնանդամը, դիտվում է ցայլքի առատ մազակալում և փոխվում է մարմնի ընդհանուր կազմվածքը։
Տե'ս նաև Մարմնասեռական զարգացում
Հեղինակ. Արամ Հակոբյան, Նարինե Ներսիսյան
Աղբյուր. Կլինիկական սեքսոլոգիա
Տեղեկատվություն. sexology.am
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն